Հասարակություն

Հանցավոր խմբի ղեկավարի փաստաբանի հորդորը՝ չշիկացնել մթնոլորտը

Նախօրեին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը հորդորում է չշիկացնել մթնոլորտը և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` զերծ մնալ ավելորդ որակումներից, քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում:

Հիշեցնենք, ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Աղբյուր՝ henaran.am

Կարդացեք նաև

Back to top button