ԿարևորՀասարակություն

Հաստատվել է հանրաքվեի քվեաթերթիկը, սկսվել տպագրությունը

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Այսօր ժամը 20.00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը։

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում այսօր տրվել է նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի մեկնարկը։  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփո­խու­թյունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեար­կությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

MHM0100882 copy MHM0100883 copy MHM0100886 copy MHM0100887 copy MHM0100888 copy

Կարդացեք նաև

Back to top button