Հասարակություն

Քննարկվել են դեկտեմբերին կայանալիք մարդահամարի հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները` Նախագահը կարեւորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև

Back to top button