ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ- ն հանգստության եւ սառնասրտության կոչ է անում

Հյուսիսատլանտայան դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները ՆԱՏՕ- ի խորհրդի նիստում Թուրքիային կոչ են արել հանգստություն եւ սառնասրտություն հանդես բերել ռուսական կործանիչի խոցման հետ կարված իրավիճակի շուրջ, հայտնում է «Ռոյթերը» դիվանագիտական աղբյուրներին հղում տալով։

Իսկ ՆԱՏՕ- ի կայքում տեղադրված է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝  դաշինքի արտահերթ նիստի արդյունքների ամփոփմանը նվիրված խոսքը։ ՆԱՏՕ- ն կարծում է, որ ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը Թուրքիային եւ Ռուսաստանին բանակցությունները շարունակելու կոչ է արել։ «Ես կոչ եմ անում շարունակել շփումները հանգստության եւ լարվածութունը թուլացնելու պայմաններում։ Դիվանագիտությունը եւ լարվածության թուլացումը անհրաժեշտ են այս ճգնաժամը լուծել, ինչպես նաեւ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար մեխանիզմներ մշակելու նպատակով»,- նշել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ ճշտել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ շփումներ չի ունեցել։

Ստոլտենբերգն կարեւորել է միջոցառումների ձեռնարկումը նոր կոնֆլիկտային իրավիճակները կանխարգելելու համար։ Նա նշել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է լինի բոլորի գլխավոր նպատակը։ Գլխավոր քարտուղարը կրկնել է ՆԱՏՕ- ի գնահատականը, որ Սիրիայում Ռուսաստանը հաճախ հարվածում է տարածքներին, որոնք չեն վերահսկում ԻՊ ուժերը։

Կարդացեք նաև

Back to top button