Քաղաքական

Աննախադեպ իրավիճակ ԵԽԽՎ-ում

arminegevorgyan
Սոցիալական և հումանիտար խնդիրները քաղաքական դաշտ տեղափոխելն անընդունելի է, «Ռադիոլուր»-ին Ֆրանսիայից հեռախոսազրույցով փոխանցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ նշելով, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ ԵԽԽՎ ձևաչափով պատրաստվում են զեկույցներ՝ առանց զեկույցի խնդրո թեմա հանդիսացող վայր այցելելու, առանց փաստերին ծանոթանալու:

Հիշեցնենք,որ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել էր ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Վեհաժողովի բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը: Այն բավական սուբյեկտիվ եւ միակողմանի անվանում ունի. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված զրկում են ջրից»:

Կարդացեք նաև

Back to top button