
Այսօր Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում շուրջ 12 հարց է՝ միջազգային պայմանագրեր և օրինագծեր:
ԱԺ արտահերթ նիստին քննարկվում է հանրապետության նախագահի ներկայացրած` «ԵՏՄ-ի մաքսային տարածքում ապրանքների ներմուծման շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությամբ կարգավորվում են որոշ ապրանքների ներմուծման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ:
Արձանագրության դրույթները վերաբերում են միայն այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստան ներմուծված ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ կիրառվելու են մաքսային դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:












