
Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
Ստեփանակերտում այսօր իսկական տոն էր: Բնակարանամուտ տոնեց զինվորականի 176 ընտանիք: Զինծառայողներին առաջին շնորհավորողները հայկական երկու հանարպետությունների նախագահներն ու պաշտպանության նախարարներն էին:
Բնակարանամուտ տոնողների շարքում նաեւ պաշտպանության բանակի հետախույզներ են, վերջին միջադեպերից մեկի ժամանակ մարտական խնդիրը կատարելիս զոհված Մարատ Խաչանյանի ընտանիքը: Հանդիսավոր պայմաններում պաշպանութայն բանակի սպաներ ու ենթասպաներ, մի խումբ արդեն պահեստազորում գտնվող զինծառայողներ բնակարանների վկայականները ստացան հայկական երկու հանրապետությունների նախագահներից, պաշտպանության նախարարներից: Աշոտ Գրիգորյանի համար տոնը կրկնակի է: Այսօր առաջին անգամ դստրիկի ծննդյան օրը սեփական հարկի տակ է նշելու:
Բնակարանամուտ տոնող ընտանիքներին միացել էին նաև հարազատները: Նոր թաղամասի ճարտարապետական նախագծի հեղինակը ճարտարապետ Սևակ Ասրյանն է: Նոր թաղամասը իր լուծումներով տարբերվում է Ստեփանակերտի մյուս թաղամասերից: Թաղամասի բնակարնենրը երկու և երեք սենյականոց են: Դրանք բնակիչներին են հանձնվում կահավորված սանհանգույցով և խոհանոցով, բակում կանաչ գոտիներ են, հանգստի վայրեր, մանկական ու սպորտային հրապարակներ: Կա ստորգետնյա ավտոկանգառ:




