
Այսօր՝ նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթը: Հայաստանը ներկայացնող մասնակիցը՝ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում՝ հանդես գալով 11-րդը: Նա, իր «LOVE» երգով, գեղեցիկ շոու եւ լավ կատարում է խոստանում: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթի խորագիրն է #Discover (Բացահայտի՛ր):
«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթին կարող եք հետեւել այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում: Մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:












