Սպորտ

ԵԱ.Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Լեհաստանին

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է լեհերի հետ եւ առավելության հասել 3:1 հաշվով: Հաղթանակներ են տարել Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը խաղացել են ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր եւ բարձրացել 4-րդ տեղ: 10-ական միավոր ունեն նաեւ Ֆրանսիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հունգարիան: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր:

Իսկ կանանց Հայաստանի հավաքականը մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ: Պայքարն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 արդյունքով:

Կարդացեք նաև

Back to top button