
Կապանի հիվանդանոցում նոյեմբերի 20-ին` ժամը 17.05-ի դրությամբ, դադարեցվել են ռումբի որոնողական աշխատանքները: Ինչպես Ռադիոլուրին տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել:
Այսօր ավելի վաղ Ոստիկանության Կապանի բաժանմունքում ահազանգ էր ստացվել քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ տեղադրված լինելու մասին: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:




