Քաղաքական

Ձևով ավելի ժողովրդավար, բովանդակությամբ՝ նույնը.Անուշ Սեդրակյան

annanazaryan

Առաջարկվող սահամանադրությանը «Այո» և «Ոչ» ասողները առայժմ քարոզչություն են իրականացնում, և դեռ ժամանակ կա բանավեճի համար: Առաջարկվող սահմանադրությունը ամենից շատ միտված է՝ կանխելու ուժերի վերադասավորությունը, համոզված է Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով այսօր ևս մեկ անգամ խոսեց Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության վնասների մասին: Ըստ նրա՝ ներքին խնդիրներն առաջացել են հենց այդ կառույցին անդամակցությունից:

Ռուբլու գոտի մտնելու դեպքում Հայաստանում սոցիալական պայթյուն տեղի կունենա, ու թող սահմանադրություն փոխելու փոխարեն իշխանությունները  մտածեն այդ մասին և ոչ թե ռեալիթի շոու կազմակերպեն,  շարունակեց Անուշ Սեդրակյանը. ըստ նրա՝ առաջարկվող փաստաթուղթն ըստ էության փոփոխություն չէ. «Ձևով ավելի ժողովրդավար, բովանդակությամբ նույնը: Սակայն ձևը մի օր կարող է և բովանդակության փոփոխության բերել»:

Ազատ դեմկրատների փոխնախագահը մտավախություններ ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. առաջարկվող փաստաթղթով պատասխանատվությունը անձերից տեղափոխվում է ներկայացուցչական մարմին:

Ի տարբերություն հնչած մտավախության՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը ավելի ճիշտ է համարում ղարաբաղյան խնդրում կոլեգիալ մարմնով լուծման տարբերակը:

Եվ ընդհանրապես, այն երկրները, որոնք ժողովրդավարության առաջընթաց են արձանագրել, ընտրել են կառավարման խորհրդարանական համակարգը:

«Մենք քաղաքական էվոլյուցիա ենք ապրում, և «Ոչ»-ի կողմնակիցները ևս ժամանակին կողմ էին կառավարման խորհրդարանական համակարգին»:

Տաճատ Վարդապետյանի համոզմամբ՝ առաջարկվող սահմանադրությանը «Ոչ» ասող քաղաքական ուժերը պարզապես ընդդիմանալու համար են ասում ոչ, չնայած, որ ժամանակին պնդում էին կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու անհրաժեշտության մասին, ասաց:

Կարդացեք նաև

Back to top button