

Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենաանվտանգ երկրների շարքում է. Լոնդոնի էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցը: 162 երկների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: Զեկույցի համաձայն` Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ «Իսլամական պետության» դեմ պայքարին:
Մեր հարևանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցնում են համապատասխանաբար 93-րդ և 71-րդ հորիզոնականները: Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է: Ըստ զեկույցի` ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը 5 պետություններում է՝ Իրաք, Նիգերիա, Աֆղանստան, Պակիստան և Սիրիա:




