Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին ԲՀԿ որոշել է առանձին մասնակցել: ԲՀԿ-ն «Այո» է ասում, քանի որ որոշ դրույթներ համապատասխանում են կուսակցության առանցքային ծրագրերին, ԲՀԿ-ն բազմիցս է ասել, որ կարևորում են 100 տոկոս համամասնականի անցնելու համակարգը:
Այսօր ՀՀԿ մեծամասնություն է շնորհիվ ընտրությունների մեծամասնական համակարգի, առաջարկվողը, սակայն, կբացառի նման հնարավորությունը:
Առաջարկվող սահմանադրությունը, ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի՝ համապատասխանում է ԲՀԿ ծրագրերին: Նրա խոսքով՝ այն ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր դաշտից լինելու հնարավորություն է տալիս ու ընդհանրապես, առաջարկվող սահմանադրությունը ավելի մեծ հնարավորություն է ընձեռում ընդդիմադիրներին: Ազգային անվտանգության հարցերում ևս առաջարկվողը գոհացրել է ԲՀԿ-ին:
Ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է ազգային անվտանգության հարցերին վերաբերող կետերում: