Հասարակություն

Նոյեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

hasmikdilanyan
Շուրջ չորս տասնյակ հարց՝ կառավարության այաօրվա նիստի օրակարգում: Հերթական հինգշաբթին կառավարությունում առանց բողոքի ակցաիների է ընթացել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հորդորել է ավելի սերտ շփվել ԶԼՄ-ների հետ, նիստերից հետո  գործադիրի շենքը լքել գլխավոր  և ոչ թե ետնամուտքով: Կառավարության անդամներից, սակայն, ոչ բոլորն են հանձնարարականը կատարել, այսօր  էլ գլխավոր մուտքով են նիստից հեռացել նույն այն նախարարները, ովքեր սովորաբար , առանց վարչապետի հանձնարարականի էլ կառավարության նիստերից  հետո գլխավոր մուտքով են հեռանում:         Անդառանալով   նիստի օրակարգում ընդգրկված հարցերին՝ նշենք, որ գործադիրը  ՀՀ Ազգային ժողովի նախագահին  առաջարկել  է  նոյեմբերի 23-ին ժամը  1100-ին ԱԺ  արտահերթ նիստ հրավիրել:Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է  17 մլն դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, նախարարությունը նշված գումարով ձեռք կբերի  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստանախագիծը  Հայաստանում ևս մեկ տարով իրականացնելու արտոնագիր:

 

 

Մինչ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ գործընկերներին կոչ արեց լրատվամիջոցների  հետ ավելի սերտ շփվել, պատասխանել  լրագրողներին հուզող հարցերին: Հանձնարակակնը պատահական չէր, վարչապետը տեղյակ է՝ նախարարներ ու գերատեսչության ղեկավարկներ կան, ովքեր կառավարության նիստերից հետո  գործադիրի շենքը լքում են հետնամուտքով՝  այսպիսով չպատասխանելով լրագրողների հարցերին: Իսկ ԶԼՄ ներկայացուցիչները հիմնականում  պաշտոնյաներից փորձում են ստանալ տվյալ օրերին հանրությանը  հուզող հարցերի պատասխանները: «Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և դա պետք է ապացուցենք մեր վարքով և գործով»,- հայտարարեց  Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով, որ  կառավարությունը որդեգրել է  բաց և թափանցիկ գործելաոճ: Արդեն կառավարության նիստից  հետո կառավարության անդամներից գլխավոր մուտքով հեռացան նույն այն նախարարները, ովքեր սովորաբար,  հետնամուտքով չեն լքում շենքը:

Հասարակությանը հուզող մեկ այլ հարցի  նույնպես  անդրադաձ կատարվեց մինչ  նիստի մեկնարկը:  Առողջապահության նախարարությունն   այս տարվա մայիսից մինչև հոկտեմբեր  դեղ ներկրող  չորս ընկերություններին պատկանող դեղատներում   մշտադիտարկում են  անցկացրել՝   դեղերի շուկայում տիրող իրավիճակը պարզելու նպատակով: Նրանք ուսումնասիրել են  ամենավաճառվող և ըստ գնացուցակների հիսուն անուն դեղամիջոցներ: Մշտադիտարկումն  անցակցրել են  Երևանում և մարզերում:  Արմեն Մուրադյանի  տեղեկացմամբ.«դեղորայքի  գների 60 տոկոսը  մնացել են անփոփոխ, 34տոկոսը նվազել է  շուրջ 30 տոկոսով,  վեց տոկոսը  թանկացել է երեք տոկոսով: Թանկացումը կապված է սեզոնային վաճառքի հետ»:

Շարունակելով առողջապահական թեման նշենք, որ այսօր հաստատվեց  Մանուկների և վաղ տարիքի երեխաների համապատասխան ու համարժեք սնուցում ապահովելու նպատակով  կրծքով  կերակրման խրախուսման ազգային ծրագիրն ու իրականացման 2016-2020թ գործողությունների իրականացման ժամանակացույցն ու միջոցառումների ծրագիրը: Նախագծի ընդունման հիմնական նպատակն է  2020թ-ին 2010-ի համեմատությամբ  մինչև վեց ամսեկան երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն ավելացնել՝ հասցնելով  25 տոկոսի,  2010-ին 35 տոկոս է, 2020-ին՝  ակնկալվում է  այն դարձնել մինչև 45 տոկոս:

Այս տարվա նոյեմբերին գրանցված  ուժեղ քամիների պատճառով  համայնքներին հասցված վնասների հետևանքները վերացնելու նպատակով ՏԿ և ԱԻՆ Արմեն Երիցյանը կառավարությանն առաջարկեց  շուրջ  900 մլն դրամ հատկացնել: Վարչապետն  իհարկե դեմ չէ, որ քամու հետևանքները վերցավեն,  ավելին, հարցը նաև ՀՀ նախագահի հետ են քննարկել, սակայն, ներկայացված թիվը նրան վստահություն չի  ներշնչում:  Հաշվարկներ կատարելու համար   աշխատանքային խումբ կստեծղվի:

Ավելին, Հովիկ Աբրահամյանն առաջարկեց շինարարությունը ավելի արագ կազմակերպելու նպատակով գնումներ կատարել մեկ աղբյուրից.«Ես տեսնում եմ և իմ մտահագությունն է, որ թվերը իրականությանը չեն համապատասխանում»:

Մեր երկրի որդեգրած ՀՀ էներգետիկայի զարգացման ռազամավարության համաձայն,  Երևանի ՋԷԿ-ին կից  Ռենկո ընկերությունը 234  մեգավատտ հոզորությամբ նոր  էներգաբլոկ կկառուցի:  Ծրագիրը ընդհանուր արժեքը 215 մլն դոլար է կազմում,  աշխատանքները նախատեսվում ՝ ավարտել  մինչև 2018թ դեկտեմբեր:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով.«Այն օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջարկեց Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների ժամկետը տեղափոխել մինչև   2016թ սեպտեմբերի մեկը: Արձագանքելով մամուլի հրապարակումերին, Արմեն Ալավերդյանը նշեց, որ անիրատեսական գնումներ չեն կատարել:

Կառավարության որոշմամբ, 2016թ հունվարի մեկից  նոր՝ սերիայի դրոշմապիտակներ շրջանառության մեջ կդրվեն: Հազար հատի համար  տնտեսվարողը  կվճարի  4416 դրամ, մեկ պիտակի գինը կազմում է  4,4 դրամ: Ի դեպ, պիտակներ հայկական կազմակերպությունն է  արտադրում: Նախկին՝ 3,5 դրամի  գինը  շուրջ 16 տոկոսով բարձրացել է՝ տատանումներով ու մաքսատուրքերի  բարձրացմամբ պայմանավորված:

Քաղաքաշինության նախարարությունը  Գյումրու Մուշ և Անի թաղամասերում կառուցված 38 բազմաբնակարան շենքերի շուրջ 1756 բնակարանների նվիրատվության գործընթաց  է սկսել: Չորս ամիս առաջ սկսված ծրագիրը կավարտվի մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:  Այսօր ազդարարվեց Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ԲԳՎ տրամադրման ծրագրի երկրորդ փուլը: Մեկնարկի համար տրամադրվեց շուրջ 85 մլն դրամ: 60 մլն դրամով էլ Վանաձորի 14 ընտանիքների նույնպես  ԲԳՎներ կտրամադրվեն: Վարչապետը հիշեցրեց, որ ծրագիրը մեկնարկել է ՀՀ նախագահի հանձնարարականով 2008թ-ին:

Կառավարությունը որոշեց   Լոռու և Շիրակի մարզերի 49 համայնքներում  2014-2015թթ  մի քանի անգամ տեղացած  ուժգին կարկտահարության հետևանքով  5380  գյուղացիների  ցորենի սերմարատադրության ու սերմնաբուծության ծրագրի շրջանակներում  2013-2014թթ հատկացված  2118 տ աշնանանացան ցորենի առաջին վերատադրության  սերմացուի դիմաց վճարման ենթակա  338 մլն 950 հազար դրամի պարտավորությունը դադարեցնել՝ պարտքը ներելու  միջոցով՝ բերքի     90 տոկոսը վնասվել էր հիմքով:  «Սա ևս մեկ քայլ է՝ գոյւղացուն և  ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտին աջակցելու համար»,- ընդգծեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, 2008-2010թթ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով 173 հազար 558 դոլարի ծախսը համարվել է  չհիմնավորված: Քրեական գործ է  հարուցվել, այն այժմ  դատարանում է, սակայն, անհրաժեշտ է այդ  գումարը վերադարձնել հիմնադրամին, որպեսզի մյուս ծրագրերը շարունակվեն: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, իսկ դատական  գործընթացների ընթացքում ակնկալվում է  գումարի վերականգնում: Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց հետամուտ լինել ու պարզել, թե ինչու՞ քրեական գործը չի ավարտվում:

Կարդացեք նաև

Back to top button