

Շարունակվում է Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ Ժառագություն կուսակցության քարոզարշավը, ու այս ընթացքում բացահայտվել են իշխանության կողմից պետական ռեսուրսներն օգտագործելու փորձեր: Ռադիոլուրի հետ զրույցում տեղեկացրել է կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նշելով, որ խնդիրը քարոզարշավը չէ, այլ իշանության կողմից ապօրինի օգտագործվող լծակների փաստերը, որոնց կիրառման պարագայում, անիմասատ է խոսել հավասար պայամններով տրամադրվող քարոզչության մասին:
Այն որ, Սահմանդրական փոփոխությունների նախագծի շուրջ իրականցվող ՈՉ-ի քարոզչությունը դինամիկ ընթանում է Ժառանգություն կուսակցությունը մարզային այցերի ընթացքում արձանագրել է իշխանության կողմից պետական ռեսուրսների օգտագործման դեպքեր: Ռադիոլուրի հետ զրույցում ներկայացնելով արձանագրված դեպքերը, կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զայրութով նշեց, Տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ կազմակերպված ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հանդիպումը, որն, ըստ Մարտիրոսյանի, ակնհայտ Այո-ի քարոզչություն էր, և միայն կանխվել է մամուլի ներկայացուցչի հայտնվելուց հետո: Ավելին, Այո-ի քարոզչության գործին են լծվել ԵՊՀ-ի դասախոսները: Աղաղակող փաստերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, նկատում է Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահը:
«Ակնհայտ է, եթե նույնիսկ ինչ- ինչ փոքր հնարավորություններ կան, ադմինիստրատիվ ռեսուրսի ապօրինի օգտագործումը թույլ չի տալիս խոսել հավասար քարոզչության մասին: Ավելին ՝ ֆինանսական ռեսուրսների առումով ընդդիմությունը որևէ դրամական միջոց չունի, իշխանությունը ամբողջությամբ դրամազրկեց ընդդիմությանը»:
Իշխանությունը հեռուստատեսային վճարովի գովազդն էլ է օգտագործում, քանի որ ունի անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ, բարձրաձայնում է Արմեն Մարտիրոսյանը, և նկատում, իսկ ընդդիմությունը բացառապես անվճար գովազդից է օգտվում: Իսկ ընդդիմությանը ֆինանսազրկել են:
«Այն գործարարները, ովքեր կփորձեն օգնել ընդդիմությանը հարկային տեռորի նեքո կհայտնվեն, կամ կսնկանան ինչպես մեր Վանաձորի ներկայացուցիչը, ով թեև ուներ անթերի հաշվապահություն, շուկայից դուրս մղեցին պետգնումների միջոցով, և սննկացրեցին»:
Այս ամենը չեն խանգարում, որպեսզի քարոզչություն շարունակվի իրականացվել, խոսքը եզարփակեց Արմեն Մարտիրոսյանը:




