
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ակնկալվում է անցկացնել դեկտեմբերի սկզբներին: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվում է: Այն, հավանաբար կկայանա առաջիկա շաբաթներին: Ակնկալվում է այդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերի սկզբներին, իսկ հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ ձեզ կտրամադրի նախագահի մամուլի գրասենյակը սահմանված կարգով»,- ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտադրության մասին:




