Քաղաքական

Սահմանադրության նոր նախագիծը ՀՅԴ-ն պաշտպանում է կրքով եւ եռանդով

Նկարը՝ Մեդիակենտրոնի
alisagevorgyan
«Հայաստանում ես չեն ճանաչում մեկին, որը չի ցանկանում և չի պահանջում փոփոխություններ: Սահմանադրության փոփոխությունը այդ փոփոխությունների համար իրական հիմք է ստեղծում»,-ասում է ՀՅԴ հանրաքվեի շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Սահմանադրության նոր նախագծին դաշնակցության «այո»-ն նա այսօր հիմնավորել է մի շարք փաստարկներով:

 

 

«Կրքոտ բառը գուցե տեղին չէ, բայց որ շատ վճռական ու համոզմունքով ենք պաշտպանում սահմանադրության նոր նախագիծը, դա ճիշտ է»,-ՀՅԴ հանրաքվեի շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես է հակադարձում ընդդիմախոսների այն քննադատությանը, թե դաշնակցությունն այս օրերին շատ ավելի կրքոտ ու եռանդով է պաշտպանում նոր սահմանադրությունը, քան այդ սահմանադրության հեղինակները: Վարդանյանի բնորոշմամբ, դաշնակցության դիրքորոշումը հիմնավորված է և փաստարկված:

«Նախագծին ոչ ասողները, ուզեն, թե չուզեն, այո են ասում գործող սահմանադրությանը, որին ևս 2005 թվականին ասել են ոչ: Հայաստանում ես չեմ ճանաչում մեկին, որը չի ցանկանում և չի պահանջում փոփոխություններ: Սահմանադրության փոփոխությունը այդ փոփոխությունների իրական հիմքն»,-ասում է Աղվան Վարդանյանը:

Դաշնակցության պատկերացմամբ,  փոփոխությունները պետք է լինեն համակարգային և ոչ թե անձերի: Անձերի փոփոխությամբ մեր երկրում ոչինչ չի փոխվի: Անդրադառնալով «ոչ»-ի ճամբարի քննադատության թիրախ դարձած գործող իշխանության վերարտադրության թեմային, Աղվան Վարդանյանը պարզաբանում է. Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման մեկ տարբերակ կա, որ ըստ դաշնակցական գործչի, աբսուրդի ժանրից է:

 

Back to top button