Քաղաքական

Մեկնարկել է Աժ հերթական քառօրյան

lenabadeyanlusinevasilyan

Այսօր մեկնարկել է Աժ-ի հերթական քառօրյա աշխատանքը: Մինչ քննարկումներին անցնելը Աժ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել նոյեմբերի 13-ին Բեյրութում եւ Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների զոհերի հիշատակը: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները եւ մերժում ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ Աժ-ի անունից անկեղծ վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով Ֆարնսիայի եւ Լիբանանի բարեկամ ժողովուրդներին:

Ի դեպ՝ այսօր առավոտվանից խորհրդարանում էին նաեւ Կառավարության անդամները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Օրակարգում է 2016 –ի պետական բյուջեի նախագիծը: Սակայն, այդ փաստաթղթին պատգամավորները մեծ դժվարությամբ հասան՝ Աժ-ի անունից տարբեր ոլորտներից պարզաբանումներ էին պահանջում ներկայացրել գրանցված անհաջողությունների եւ թույլ տված խախտումների համար:

Կարդացեք նաև

Back to top button