Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Կարդացեք նաև

Back to top button