

Աշխարհն այսօր նշում է շաքարախտի միջազգային օրը: Այն նշվում է 170 երկրներում: Ամեն տարի նոյմեբերի 14-ին Շաքարախտի ասոցիացիաները միասնական են նշում այս օրը, միասին պայքարում հիվանդության ու դրա բարդությունների դեմ: Հայաստանի շաքարախտի ասոցիացիան էլ բացառություն չէ ու միացել է պայքարին: Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Էլզա Հայրապետյանը Ռադիոլուրի հե տ զրույցում նկատել է, որ հղիության ընթացքում շաքարային դիաբետ ձեռք բերող կանանց թիվն է ավելացել:
Առողջ ապրելակերպ, ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ, դարի անհանգստացնող հիվանդություններից մեկի՝ շաքարախտի դեմ մասնագետները հորդորում են այսպես պայքարել: «Սա այն հիվանդությունն է, որի բուժման համար դեղորայքը ոչ թե առաջին, այլ երրորդ տեղում է»,-ասում է Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի հիմնադիր նախագահ Էլզա Հայրապետյանը:
Կարևորելով առողջ ապրելակերպ վարելու հիվանդի գիտակցումը՝ քաղցրավենիքը պետք է բացառվի սննդակարգից, ուտելուց հետո անպայման գոնե 15 րոպե ֆիզիկական վարժություններ կատարի: Ի դեպ պարտադիր չէ, որ հիվանդը մարզասրահ այցելի: Պարզապես կարող է վերհիշել դպրոցական ֆիզկուլտուրայի ժամերը: Ֆիզիկական վարժությունները նաև հնարավորություն կտան դեղամիջոցներն ավելի քիչ քանակությամբ ընդունել: Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի հիմնադիր նախագահ Էլզա Հայրապետյանի դիտարկումն է:
Շաքարախտը 21-րդ դարի ցունամին է, որն իր ձեռքն է վերցրել ամբողջ աշխարհը: Երկրագնդի վրա մոտ 371 մլն մարդ տառապում է այս հիվանդությամբ, սակայն մասնագետները նկատում են՝ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին տեղյակ չէ, որ շարքարախտ ունի: Հաշվարկները ցույց են տաիս, որ 2035թ աշխարհում 552 մլն շաքարային դիաբետով կլինի: Հայաստանն էլ անմասն չէ համաշխարհային միտումներից, մոտ 80 հազար մարդ մեր երկրում տառապում է այս հիվանդությամբ: Մեր դեպքում էլ հայերի մեծ մասը տեղյակ չէ, որ տառապում է այս հիվանդությամբ: Մեկ այլ մտահոգիչ միտում նունպես նկատվում է՝ աշխարհում և Հայաստանում,
«Շատացել են նաև հղի կանայք, որոնք հղիության ժամանակ ունենում են շաքարախտ, այն հղիությունից հետո կարող է անցնել, բայց կարող է մնալ որպես շաքարախտ: Եթե նա նորմալ հսկվի, կարող է առողջ մանկիկ ունենալ»:
Անհանգստացնող է նաև երեխաների մոտ նկատվող շաքարային դիաբետը: Մեր երկրում այս տարվա երկրորդ կիսամյակից երկարատև պայքարից հետո ֆրանսիական DIABETON MR 60 դեղամիջոցը կրկին պետպատվերի շրջանակներում տրամադրվում է շաքարախտով հիվանդներին: Առողջապահության նախարարությունը արտադրող գործարանի հետ համաձայնություն է ձեռք բերել, պատվիրում է գլխամասին, որն էլ կազմակերպում է դեղամիջոցի առաքումը մինչև մաքսային սահման: Գագիկ Վելիջանյանը SERVIE դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է, ով նկատում է, որ դեղի պահանջարկը հատկապես երկրորդ տիպի դիաբետիկների մոտ մեծանում է:
«Հինգ տարի ֆրանսիական SERVIE ընկերությունը պատասխանատվություն է վերցրել մատակարարել օրիգինալ DIABETON MR 60 միլիգրամ դեղամիջոցը, որտեղ պահպանվում են բոլոր եվրոպական չափորոշիչները»:
Նշեմ նաև, որ աշխարհի 170 երկիր այսօր նշում է շաքարախտի միջազգային օրը: Ամեն տարի նոյմեբերի 14-ին Շաքարախտի ասոցիացիաները միասին են պայքարում դարի հիվանդության ու դրա բարդությունների դեմ: Հայաստանի շաքարախտի ասոցիացիան էլ բացառություն չէ ու միացել է այդ պայքարին:




