Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԱՄՆ-ում ԼՂ հարցով խորհրդակցություններ կանցկացնեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Միայցալ նահանգներ` ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: «Համանախագահները հաշվետվություն ներկայացրեցին ԵԱՀԿ Մշտական խորհրդին եւ Մինսկի խմբին: Հիմա մենք ուղևորվել ենք Նյու Յորք եւ Վաշինգտոն»,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Օրերս համանախագահները Բեռլինում հանդիպել էին նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, քննարկել Ղարավաղյան խնդիրը: Գերմանիան հաջորդ տարի ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը:

Կարդացեք նաև

Back to top button