Հասարակություն

Առաջին ընթերցմամբ ընդունվեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը

lusinevasilyan
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 70 կողմ, 14 դեմ եւ 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է համայնքների խոշորացման ծրագիրն իրականացնել Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը:

Back to top button