Հասարակություն

Այսօր կույրերի միջազգային օրն է

Statue_de_Valentin_HaüyԱյսօր նշվում է Կույրերի միջազգային օրը։ 1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայուին, որը Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնել էր կույրերի մի քանի դպրոց եւ հաստատություն։ Առողջապահության  համաշխարհային կազմակերպության որոշմամբ՝ հենց այդ օրն է դարձել Կույրերի միջազգային օրը (International Day of the Blind), որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել նրանց վրա, ովքեր ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը եւ հայտնվել են բարդ իրավիճակում։

Մինչեւ 18-րդ դարը աշխարհում չկային կույրերի համար նախատեսված հաստատություններ։ 1784թ. Փարիզում իր միջոցներով իր սեփական տանը նա բացեց աշխարհում առաջին կույր երեխաների դպրոցը, որը կոչվում էր «Աշխատող կույրերի արհեստանոց»։

Գայուին մշակել է «ունցիալ» ռելիեֆա-գծային գիրը։ Դրանք խոշոր, հավասար տառեր են, որոնք ռելիեֆով տպված են ստվարաթղթի վրա։ Տառատեսակը շարժական էր, եւ դա կույր երեխաներին օգնում էր հավաքել անհրաժեշտ տեքստը։

Նրա գրքերով կույրերը կարդում էին մինչեւ 1829թ. Լուի Բրայլերի կողմից ռելիեֆային վեցակետերի հայտնագործումը։

Այսօր աշխարհում կա մոտ 124 մլն կույր մարդ։ ԱՀԿ տվյալներով՝ 2020թ, այդ թիվը կարող է կրկնապատկվել։

 

Back to top button