Հասարակություն
Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել
Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ վթարի ժամանակ զոհվել էին ՀՀ 9 քաղաքացիներ:
«ՆԳՆ Տուլայի մարզային վարչության քննիչներն ավտոբուսի վարորդին մեղադրանք են առաջադրել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Այմ նա մեղադրվածի կարգավիճակումէ»,- հայտնել են մամուլի կենտրոնից:
Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում մինչեւ 7 տարի ժամկետով:
Վթարի ամենահավանական վարկածներից երկուսն է քննարկվել՝ կամ վարորդը քնել է ղեկին, կամ վթարը եղել է մեքենայի անսարքության հետեւանքով: Այս պահին նախաքննությունը շարունակվում է, անկացվում է ավտոբուսի ընդհանուր տեխնիկական զննում:
Նկարը՝ ՏԱՍՍ-ի/լուսանկարիչ Սերգեյ Ստարիկով