
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում։ Դրա մասին Twitter-ի ու Instagram-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Իրենց ելույթներում համանախագահներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանն ու խաղաղ ճանապարհով այն կարգավորելուն։




