Հասարակություն

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն

hasmikdilanyan
Կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց: Այդ նպատակով, գործադիրն այսօր տրանսպորտի ու կապի նախարարությանն է հատկացրել 50 մլն դրամ:  Կառավարության այսօրվա  նիստի  օրակարգում ընգրկված էր  շուրջ չորս տասնյակ հարց:  Գործադիրը երկու նոր վարկային համաձայանգրի նախագիծ է ընդունել,  հաստատել էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան:  Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ:

 

50 մլն դրամ՝  տրանսպորտի ու կապի նախարարությանը՝  նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղեկացմամբ, յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, ՀՀ  և ՌԴ  հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ:

«Անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն  հայտնեց  ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ նկատելով, որ  ստեղծված հանձնաժողովն րդյունավետ է  աշխատել:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ երկու նոր վարկային ծրագիր հաստատվեց: Երկուսն էլ ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը:  Նախագծերից մեկով,   ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար  Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատվեց:  Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել ներդրումային վարկ` 40 մլն ԱՄՆ դոլարի չափով:

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածությունը»:

Մեկ այլ նախագծով էլ  ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր -արդյունքների վրա հիմնված փոխատվություն վարկային համաձայնագրով  Հայաստանին կտրամադրվի  88.5 մլն ԱՄՆ դոլարի չափով:  Վարկային այս միոջցներով էլ կբարձրացվի դպրոցների շենքերի սեյսմակայունությունը:

Կառավարությունը սահմանեց մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձի կողմից ներմուծվող անձնական գործածության օգտագործված իրերի չափերը՝  կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, օգտագործված կահույք, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա,  անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:

Կառավարությունը  հաստատեց  էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները: Կառավարությունը հաստատեց  Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը:

Գործադիրը մերժեց  ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրինագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ  արդեն սկսվել է  ավանդների  դիմաց փոխհատուցման  ծրագիրը,   այն հասցեական բնույթ ունի,  փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի  իրավունքը համարվել է  անձի հետ անխզելիոերն կապված, իրավունքը , որը չի կարող  անցնել այլ անձի կամ  լինել գրավի առարկա: Ավանդի փոխհատուցման դիմաց տրվող գումարները համարվում են պետության կողմից դրամական օգնություն,  մահվան դեպքում ավանդի տրամադրումը ժառանգներին դուրս է օրենքի շրջանակներից:

«2013թ ավարտվել է 63 հազար ավանդատուների վճարումների իրականացումը, 2014թ արդեն կառավարության  ծրագրի շարունակական ծրագրեիի են իրականցվու,  նաև 2015թ, նաև՝ հաջորդ տարի»: 

Նշենք, որ ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում էին  ավանդատուի մահվան դեպքում  նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը  փոխանցել ժառանգներին:

 

Կարդացեք նաև

Back to top button