Հասարակություն

«Բողոքեք փաստերով».Արմեն Աշոտյանը՝ կրթօջախներում «Այո»-ի քարոզի մասին

hasmikdilanyan
Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձանագքնել է  ՀԱԿ-ի տարածքային կառույցների այն հայտարարություններին, որ դպրոցներում ծնողական ժողովները վերածվում են  Սահմանադրական փոփոխությունների ԱՅՈ-ի քարոզարշավին: Ոլորտի պատասխանատուն   չնայած չի հետևում ՀԱԿ-ի տարածքային կառույցների  գործունեությանը, սակայն, շնորհակալ կլինի,  եթե նման ահազանգերը փաստարկված լինեն տեսա կամ ձայնագրություններով:

«Այդ ժամանակ  խնդրով զբաղվելու  լուրջ հիքմեր կունենանք, մնացած ամեն ինչը քարոզարշավի շրջանակներում, ինչը որ չի հաստատվում տեսա կամ ձայնագրություններով , ավելի շատ քաղաքական արշավի տպավորություն կարող է թողնել: Եթե կասկածներ կան, որ ընտրական կամ կրթական օրենքները չեն պահպանվում ուսումնական հաստատություններում, մեզ տեղեկացնել՝ բողոքներին կցելով  համապատասխան նյութեր»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության  նոր հաղորադաշարին, որը վարում է ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  նախ ողջունել է լրագրող  «կոլեգաներին», նշելով, որ ինքը հեռուստահաղորադավար է: Աշոտյանն ասել է, որ արձագանք ակնակլում էին, սակայն, չէին ակնկալում, որ հետաքրքրությունը այսքան մեծ է լինելու:

«Ի սկզբանե նախագիծը նախատեսված չէր սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար: Այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, հուսով եմ  ձգվելու է ավելի երկար, քան այս տարին է, հատուկ հանրաքվեի համար չի ստեղվել, և չի ավարտվելու հանրաքվեի ավարտով: Պարզապես ակնհայտ էր, որ եթե մենք դնում ենք խնդիր՝ քննարեկլու հասարակությանը հուզող հիմնահարցեր, ապա այս փուլում չենք կարող շրջանցնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Հետևաբար, գալիք ուրբաթ օրվա հաղորդումը, որ տեսնեք, որը ի դեպ, ավելի շուտ է գրվել, քան սահմանադրական փոփոխություններին նվիրված առաջին եթերը, գրվել են նաև մի շարք հաղորդումներ ավելի շուտ, ամենալավ ապացույցն են, որ այդ շահարկումները տեղին չեն»:

 

Կարդացեք նաև

Back to top button