Քաղաքական

Ուորլիք. ԼՂ խաղաղության հարցը քննարկվել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ԼՂ հարցով հանդիպում է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերի հետ` Instagram-ում հրապարակելով հանդիպման նկարը:

Դեսպան Ուորլիքը մասնավորապես գրել է, թե հաճելի էր Բեռլինում հանդիպել արտգործնախարար Շթայնմայերին` Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը քննարկելու հարցով:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ից  ԵԱՀԿ նախագահող երկիր կդառնա Գերմանիան:

Կարդացեք նաև

Back to top button