Հասարակություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց և ուժեղ քամի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ merkasaruyc-chanaparth
ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Վայքում և Սարավանում տեղում է ձյուն:

Մարտունի-Գավառ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սևանի
տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց  է:

Սևանում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Սարավանում,
Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում ուժեղ  քամի է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև

Back to top button