

ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 88.5 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է՝ նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում : Վարկը տրամադրվում 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին արտոնյալ: Վարկն ունի ֆիքսված՝ 2 տոկոս տոկոսադրույք:
Այսօր Կառավարության օրակարգում է նաեւ Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարից տուժածների աջակցություն տրամադրելու հարցը: Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ստեղծված ՀՀ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել էր ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ըստ նախագծի նախատեսվում է. վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։ Փոխհատուցումը կտրամադրվի, երբ կառավարությունը հաստատի նախագիծը:




