Հասարակություն

Ընտրացուցակներում անճշտություններ չկան. Ոստիկանության ներկայացուցիչը հակադարձում է

arminegevorgyan
Հայաստանում օրենքով սահմանված կարգով ընտրողների ցուցակները ձևավորվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն, որը վարող լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ասում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ ի պատասխան Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած տվյալների, որոնք վերցված էին ԱՎԾ վերլուծություններից, այն որ անճշտություններ կան ընտրողների թվաքանակի հետ կապված: Վերջինս նշում է, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նման գործառույթ չի կատարում:

 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի 3 մլն 10 հազար բնակչությունից ընտրողների թիվը պետք է լինի 2 մլն 197 հազար 738 մարդ: Սա չի համընկնում այն թվի հետ, որի մասին հաղորդում է Հանրահաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ մասնավորապես հայտնելով, որ 2 մլն 552 հազար 243 մարդ: «Անճշտություններ ընտրացուցակներում. հիմնավորված ահազա՞նգ, թե՞սխալ հաշվարկ» թեմայով բանավեճի ժամանակ նման տվյալներ հրապարակեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, վերջինս նշեց, որ «Տարբերությունը կազմում է մոտ 358 հազար 228 ընտրող»,- և նման հարցադրում անում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:

«Ինձ բացատրեք, ինչպես պետք է կողմնորոշվեք երկու պետական մարմինների կողմից հրապարակված տվյալներում»:

 

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշում է, որ ոստիկանությունը հետևում է ընտրողների թվի վերաբերյալ հրապարակումներին ու հայտարարություններին, արձագանքում է դրանց, այլ հարց է, թե մյուս կողմի համար որքանո՞վ է ընդունելի ոստիկանության պարզաբանումը:

Բիչախչյանի խոսքով՝ «Ոստիկանության համար չկան մեր և ձեր կողմեր, բոլորս որպես շահագրգիռ մարմին պետք է հստակ միտված լինենք մեկ նպատակի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վարել ընտրողների ռեգիստրը»: Ինչ վերաբերում են թվերին, ապա Բիչախչյանը առաջարկում է տարանջատել բնակչության պետական ռեգիստրը, որը վարում է ոստիկանությունն եւ ազգային վիճակագրական ծառայությունը:

«Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որ վիճակագրական ծառայությունն այլ մարմին է, ԱՎԾ-ն կատարում է այլ գործ, աշխատանք, իսկ ոստիկանությունը կատարում է այլ աշխատանք»:

Ոստիկանության ռեգիստրի տվյալների  համաձայն 2015 թվականի նոյեմբորի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիտսրում կա  հաշվառված 3 միլիոն 317 հազար 965 բնակիչ:

Ի դեպ, ոստիկանության պաշտոնյան հանդես եկավ առաջարկով: Եթե  որեւիցե համայնքում, որեւիցե մի ընտրատեղամասում, որտեղ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թվից  բարձր  կլինեին ընտրողների ցուցանիշը, ապա պատրաստ են քննարկելու կլոր սեղանի շուրջ:

Նկարները՝ Մեդիակենտրոնի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

Back to top button