Հասարակություն

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները խստացնող օրենսդրական փաթեթը նախապատրաստվել էր դեռ Տուլայի վթարից առաջ. ՏԿՆ

hasmikdilanyan
Տրանսպորտի ու կապի նախարարությունը օրեսնդրական փաթեթ է մշակել, որով  խստացումներ են նախատեսել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում: Այս մասին ավելի հաճախ սկսեց շրջանառվել Մոսկա-Երևան միկրոավտովուբսի վթարից հետո: Նախարարությունը պնդում է, որ փաթեթն ավելի վաղ է նախապատրաստվել, ավելին, շրջանառվել  է  պետական կառավարման մարմիններում, այն սպասում է կառավարության  հաստատմանը: Տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր  օրենսդրական փաթեթի  շուրջ  «Ռադիոլուր»-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել: Պաշտոնյայի  պարզաբանմամբ,  ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելն ընդունված է ամբողջ աշխարհում: Իսկ տրամաբանությունը հետևյալն է՝  չպետք է սահմանափակել մարդկանց իրավունքները:  Չկա վիճակագրություն, թե քանի կազմակերպություն է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ  իրականացնում : Ի տարբերություն ոչ  կանոնավորի, կանոնավոր ուղևորափոխադրումներ  իրականացնողները որոշակի պարտավորություններ ունեն պետության և ուղևորների նկատմամբ:

 

 

Երբ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի  քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող  միկրոավտոբուսի վթարի ենթարկվեց, ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ տրանսպորտի ու կապի նախարարությունը օրենսդրական փաթեթ է նախապատրաստել, որով խստացնում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:  Հայտարարությանն առաջին, թերևս, տրամաբանական  դիտարկումը հետևյալն է՝  անպայման պետք է վթար լիներ, որ օրենսդրական դաշտը կարգավորվեր: Տրասնպորտի ու կապի նախարարությունը, սակայն,  շարունակում է պնդել , որ օրենսդրական փաթեթն ավելի շուտ էին նախապատրաստել:

Փաթեթն իր մեջ ներառում է  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասնին» օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ,«Վարչական իրավախախտումների մասին»  օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու  նախագիծ, ինչպես նաև «Պետական տուրքի մասին » օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ:  Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը կրկին վստահեցնում է, մեկ  և ավելի տարի  է, ինչ օրեսնդրական փոփոխություններ են նախատեսել, այն շրջանառել են  պետական կառավարման մարմիններում, փաթեթը  պատրաստ է կառավարության ներկայացմանը:

Նախ նշենք, որ  միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականցնող կազմակերպությունները այսպես ասենք  արտոնյալ վիճակում են:  Տրանսպորտի ու կապի նախարարությունը նրանց վերահսկելու մեխանիզմներ չունի: Ցանկացած քաղաքացի կարող է որոշել, գնել համապատասխան մեքենա  ու մարդկանց մի խումբ հավաքելով`  նրանց  երկրից դուրս տանել, իհարկե  փոխադրողի հետ  պայմանագրով ձևակերպում են իրենց իրավահարաբերությունները:

Սա միայն հայկական առնաձնահատկություն չէ, այլ,  տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի պարզաբանմամբ, աշխարհում ընդունված է, որ իրականացվում են  նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Իսկ տրամաբանությունը հետևյալն է՝  չպետք է սահմանափակել մարդկանց իրավունքներըՉկա վիճակագրություն, թե քանի կազմակերպություն է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ  իրականացնում:

Ի տարբերություն ոչ  կանոնավորի, կանոնավոր ուղևորափոխադրումներ  իրականացնողները որոշակի պարտավորություններ ունեն պետության և ուղևորների նկատմամբ,

«Լավ ավտոբուսներ, որ հնարավոր լինի մրցույթով անցնել, նախաուղերթային բուժզննում, տեխզննում, ավոտկայաններից երթ, որը բավականին ծախսատար է, և անտավգության ներկայացվող այլ պահանջներ»:

Ի դեպ, տվյալ բնագավառում պարտադիր ապահովագրություն չկա:  Ոչ կանոնավորի ժամանակ տեխնիակական զննություն անցնում են ընդհանուր հիմքուներով՝ տարեկան մեկ անգամ: Այժմ հստակ կարգավորումենր են  առաջարկվում, հհտակ պատժամիջոցներ՝  որ կանոնավոր ուղևորափոխադրումների  դեպքում էլ  յուրաքանյչուր երթի  վերաբերյալ  գերատսեչությունը  պետք է տեղեկացված լինի,  ֆինանսական տեսանկյունից  նույնպես հավասար դաշտում կհայտնվեն: Ոչ  կանոնավորի համար մի քիչ ավելի խստացնենք, որը սպասարկման որակը և անվտանգությունը:  Անդրադառնալով արդեն Մոսկվա-Երևան երթուղու վթարին, տրանսպորտի ու կապի նախաարության ներկայացուցիչն  ասաց, որ հետաքննություն է ընթանում, եզրակացություններ ավելի ուշ կանեն:  Միակ փաստը, որը հստակ է, այն է, որ  մեքենան արտադրված է  2014թ-ին:

Վթարի առաջին իսկ օրվանից  տարբեր  վարկածներ շրջանառվեցին, այդ թվում՝  նաև հեռախոսն է վայր ընկել,  վարորդի  ուշադրությունը  շեղվել է:  Ինչպե՞ս է վերահսկվում , որ ընդհանրապես հասարական տրանսպորտում վարորդը ղեկին չծխի  կամ երթի ժամանակ հեռախոսով չխոսի:

«Դրանց  համար վարչական պատասխանատվություն է նախատեսված, սակայն,  դրանց կիրառող մարմինը ՀՀ տրանսպորտի ու կպաի նախարարությունը չի, ՀՀ-ում այդ խախտումներին հետևում է Ճանապարհային ոստիկանությունը, քանի որ ՏԿՆ ճանապարհային անվտանգության հետ կապված որևիցե վերահսկողական գործառույթ չունի»:

Իսկ ես հիշեցնեմ, որ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ  ստեղծված  ՀՀ հանձնաժողովի  հերթական նիստի ժամանակ   հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել էր ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծի նախատեսվում է. վթարի հետևանքով զոհվածների  ընտանիքներին  տրամադրել 1 մլն 500 հազար  ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ  հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝  500 հազարական դրամ։ Փոխհատուցումը կտրամադրվի, երբ կառավարությունը հաստատի նախագիծը:

Կարդացեք նաև

Back to top button