Հասարակություն

Քարաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին`
գիշերը ժամը 23:20-ի սահմաններում, Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական
ավտոճանապարհի 26-րդ կմ-ում` Սրաշեն գյուղի տարածքում, տեղի է ունեցել
քարաթափում:

Մոտ 3 խմ ծավալով ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածի
վրա` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները քարաբեկորները
հեռացրել են ճանապարհից:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհը երկկողմանի երթևեկելի
է:

Կարդացեք նաև

Back to top button