Հասարակություն

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը

lenabadeyan
Այսօր մեկ րոպե լռությամբ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Նիստից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Տուլայում տեղի ունեցած վթարի և Հարավայի Սուդանում կործանված ինքնաթիռի հետևանքով զոհված հայրենակիցների հարազատներին և շուտափույթ առողջություն մաղթեց վիրավորներին:

«Տեղյակ եք, որ օրերս Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան նաև վիրավորներ: Անդառնալի կորուստների կապակցությամբ ԱԺ անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նաեւ շնորհավորեց երիտասարդներին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 14 հարց և 8 միջազգային պայմանագիր:

Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ԱԺ մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասիև և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին հնարավորություն տալ քվեարկության մասնակցել նույնականացման քարտերով:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Back to top button