
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առաջնագծում՝ Ղազախի ուղղությամբ հայտնաբերվել է Նոյեմբերյանի շրջանի բնակչուհի, 1942 թվականին ծնված Լուսինե Աբովյանը:
Նախօրեին Հայաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ երեկվանից հետաքննություն է սկսել՝ գտնելու Նոյեմբերյանի շրջանի անհետ կորած բնակչուհի Լուսինե Աբովյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Լուսինե Աբովյանի հետ վարվում են միջազագային իրավունքի նորմերի շրջանակներում և խոստանում են համապատասխան ընթացակարգից հետո նրան հանձնել հայկական կողմին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ կապի մեջ են իշխանությունների հետ, սակայն դեռևս Ադրբեջանի իշխանություններից չունեն հաստատում, որը թույլ կտա առաջարկել ԿԽՄԿ անկախ միջնորդությունը:




