Հասարակություն

Հանրապետության որոշ ճանապարհներին ձյուն և ձնախառն անձրև է

snowstormՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին`
ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի
տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ
Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի,  Ջերմուկի,
Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button