
Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Երեւանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։




