
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթել է ադրբեջանական «Գաբալային»: Խաղնա ավարտվել է 4:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպման, դարձել է խաղի հերոսը՝ կատարելով երկու գոլային փոխանցում եւ խփելով հրաշալի գոլ:




