Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Գումարներն ուղղվելու են էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության, պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բիզնեսի վարման պայմանների բարելամանը: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանի խոսքով՝ արտաքին պարտքի ծավալները հաշվարկվում են, թե ինչքանով է այն տնտեսագիտական առումով մեծ կամ փոքր ու սա ավելի շատ կապված է տնտեսության արդյունավետությունից:
«Եթե կարողանում ես սպասարկել այդ վարկերը, վատ ազդեցություն չի ունենա, մանավանդ, որ եթե այսօր վերցնում ենք օրինակ 10 տարի ժամկետով, ապա որպես պարտք այն հաշվարկվում է 10 տարի հետո»,-ասում է Կարեն Ճշմարիտյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարով հաշվարկելու դեպքում նվազել է, իսկ արտաքին պարտքը արտարժույթով է, ինչը ցույց է տալիս, որ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով վատանում է, իսկ արդյունաբերությունը չի զարգանում, նախարարը պատասխանեց. «Միայն արդյունաբերությունով չի, ընդհանուր տնտեսության խնդիր է: Նույնիսկ այս տարի արդյունաբերության աճը, եթե համեմատեք մնացած երկրների հետ, ապա կտեսնեք, որ մեր ցուցանիշները լավագույնն են և՛ տնտեսական աճի իմաստով, և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության»:
Կառավարությունը պահուստային ֆոնդից 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: «Գումարը կհատկացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:
Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի ներկայացրած նախագծով կառավարության և պետական գույքի կառավարման վարչությանը հանձանաված զինվորական 8 ավանների անշարժ գույքը կհանձնվի ՊՆ-ին: Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ի տարածքում ՌԴ-ի ռազամակայնների տեղակայման եւ գործայնական հյողատարածքների եվ այլ գույքի փոխանացման հայ ռուսական միջպետական հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջարկեց ուժը կորցրած ճանարել նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի հետ կապված գործընթացներին վերաբերող համապատասխան որոշումը:
Հարցեր ու դեմ կարծիքներ չկային, ուստի և նախագիծը հաստատվեց:
Մեկ այլ նախագծով էլ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգը հանվի կվաճառքի , կընտրվի նոր օպերատոր:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի տեղեկացմամբ, վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում՝ արձանագրելով նշանակալի արդյունքներ։
Նշենք, որ ընկերությունների պայմանագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին, և նախատեսվում է նոր մրցույթ անցկացնել, որը հնարավորություն կտա իրականացնել «երկրորդ սերնդի» բարեփոխումներ` հիմնվելով կատարված բարեփոխումների ձեռքբերումների վրա և ընդլայնելով բարեփոխումների շրջանակը։
Ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին Գյումրի և Վանաձոր քաղաքներում ոստիկանության մեկական նոր հենակետեր կկառուցվեն: