
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը: Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար, քննչական վարչության պետ Ալեսանդր Սավենկովն այսօր հայտարարել է, որ Տուլայում հայկական ավտոբուսը վթարվել է, քանի որ վարորդը քնել է ղեկին, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՆԳ նախարարությանը:
«Վթարների թվի աճի հիմնական պատճառներից մեկը վարորդների կողմից աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումն է: Դա համատարած խնդիր է: Եթե անդրադառնանք Տուլայի մոտ օրերս տեղի ունեցած վթարին, ապա պատճառը նույնն է. վարորդը պարզապես քնել է ղեկին», ասել է Սավենկովը՝ Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի հանձնաժաողվում տեղի ունեցած լսումների ժամանակ:




