Հասարակություն

Քաոսային եւ ողբերգական. տրանսպորտի վիճակը՝ ըստ ոլորտի ներկայացուցիչների

alisagevorgyan
Տուլայի վթարի պատճառների վերաբերյալ այս օրերին տարբեր վարկածներ են շրջանառվում, այն է՝ վարորդը գերհոգնած է եղել, տրանսպորտային միջոցը անսարք է եղել և այլն: Ըստ «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանի սա ոլորտում տիրող տիպիկ իրավիճակ է , որովհետև ղեկին ով ասես կարող է նստել այսօր, վարորդ աշխատելու համար վարորդական իրավունքը միայն բավարար է: Ոլորտում տիրող ծանր իրավիճակի մասին այսօր կրկին բարձրաձայնել են մասնագետները՝ մեկ անգամ ևս ներկայացնելով  իրավիճակից դուրս գալու իրենց լուծումները:

 


Ինչու տեղի ունեցավ Տուլայի ողբերգական ավտովթարը. Իրավապահների պաշտոնական գնահատականից առաջ ոլորտի ներկայացուցիչները կրկին ահազանգում են այն խորքային խնդիրների մասին, որոնց ուղղակի կամ անուղղակի հետևանքն էր նաև ութ մարդու կյանք խլած վթարը՝ միաժամանակ նշելով, որ ներքաղաքային և միջքաղաքային տրասպորտի վիճակը Հայաստանում նույնն է, այն է՝ ողբերգական և քաոսային:

«Մենք հարյուր դրամով սպասարկել չենք կարող, իսկ ժողովուրդը սոցիալական վիճակից ելնելով չի կարող վճարել ավելին: Ուրեմն որն է լուծումը, առաջարկեցինք, բայց լսողն ով է»,-ասում է «Փոխադրողների միության» նախագահ  Հրանտ Եղիազարյանը:

«Հարկերից ազատե՛ք, գազը ինքնարժեքով տվեք մեզ, մեզ լսող չկա»:

Տուլայի վթարի պատճառների վերաբերյալ այս օրերին տարբեր վարկածներ են շրջանառվում, այն է ՝ վարորդը գերհոգնած է եղել, տրանսպորտային միջոցը անսարք է եղել և այլն: Ըստ Եղիազարյանի սա ոլորտում տիրող տիպիկ իրավիճակ է, որովհետև ղեկին ով ասես կարող է նստել այսօր, վարորդ աշխատելու համար վարորդական իրավունքը միայն բավարար է: «Ավտովարորդների պաշտպխանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն անդրադառնում է  բուժզնման ու տեխզնման չարչրկված, բայց տրամաբանական լուծում չստացած խնդիրներին:

«Բուժննում, տեխզննումը պետք է կանոնակարգվի պետության կողմից»:

«Հավաստագիր տրամադրելն ու ստանալն այսօր ամենահեշտ բանն է, կարևորը դրանից հետո վերահսկողություն իրականացնելն է, ինչը չի արվում, իսկ սահմանված տուգանքները խնդիրը լուծելու փոխարեն վիճակն ավելի են բարդացնում»,-ասում է «Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխնախագահ  Սուրեն Մկրտչյանը:

Հարցը լուծելու համար ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են հիմնովին փոխել համակարգը՝ լիազորությունները Կապի և տրանսպորտի նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից փոխանցելով ճանապարհային ոստիկանությանը:

Back to top button