Հասարակություն

Կառավարությունն իր վրա կվերցնի Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների բուժման և հուղարկավորության ծախսերը

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստն սկսվել է մեկ րոպե լռությամբ: Գործադիրի անդամները վարչապետի առաջարկով հարգել են Մոսկվա Երևան երթուղու՝ Տուլայի մոտ տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը: Ապա Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի ղեկավարը տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, և իրենց անմիջական աջակիցությունն են բերում մեր հայրենակիցներին, ովքեր այնտեղ են, ովքեր վնասվածքներ են ստացել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության կառավարությունն իր վրա է վերցնելու»: 

 

Կարդացեք նաև

Back to top button