
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության համաձայն« ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի
Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների
աճյունները:
Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական
վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:
Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում
գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի
այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել
Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, ՀՀ վարչապետի որոշմամբ
Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած
քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու
նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գագիկ Բեգլարյանը:




