Հասարակություն

«ՍՕՍ մանկական գյուղերը» 25 տարեկան է

sonahakobyan
«ՍՕՍ մանկական գյուղերը» անկախ, ոչ կառավարական, սոցիալական զարգացմանն ուղղված կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1949 թվականին Ավստրիայում 2-րդ Համաշխարհային պատերազմի ավրատի հետևանքով ծնողազուրկ  և անտուն մնացած երեխաների խնամքը կազմակերպելու համար: Գործունեություն ծավալելով աշխարհի 136 երկրում: «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հիմնվել է 1990 թվականին՝ կործանարար երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ երեխաներին օգնելու նպատակով: Այն առաջինն էր նախկին խորհրդային երկրների տարածքում: Այսօր հիմնադրամը տոնում է 25 ամյակը: Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանն այսօր ներկայացնելով մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները, խնդիրները եւ 20-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները, նշել է, որ վերջին 10 տարիներին կազմակերպությունը իրականացնում է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման քաղաքականություն:

 

«ՍՕՍ Մանկական գյուղն» առաջին անգամ իր դռները բացեց երկրաշարժից որբացած երեխաների համար, որտեղ մինչ օրս ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ է առել ավելի քան 200 երեխա: Հիմնադրամն արդեն 25 տարվա պատմություն ունի և ինչպես նշեց հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը իրենց նպատակը ոչ թե գյուղը քայքայված ընտանիքների երեխաներով համալրելն է, այլ յուրաքանչյուր  երեխայի երջանիկ մանկություն նվիրելը ընտանկան ջերմ միջավայրում:

«Մենք առաջին հերթին փորձում ենք աջակցել այն ընտանիքներին,որոնք սոցիալական մեծ ռիսկերի առջև են կանգնած: Մեր 2-ր կարևոր գործունեությունը ընտանեկան խնամքով ապահովելն էծնողազուրկ  երեխաներին»:

Մանկական գյուղը 14 տներից բաղկացած փոքր համայնք է, որտեղ երեխաների դաստիարակությամբ զբաղվում ՍՕՍ ծնողները:Մանկական գյուղում այժմ բնակվում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, անպաշտպան եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող 140 երեխա։ Ընտանիքի ամենակրտսեր անդամը մեկ ու կես տարեկան Գրիգորն է, իսկ գյուղի արդեն, այսպես կոչված, շրջանավարտները այժմ կազմել են իրենց անձնական ընտանիքները, ունեն մասնագիտություն, դարձել են կայացած երիտասարդներ:

«Մենք խնամք իրականացնում ենք 3 հիմնական փուլերով: Գյուղ, որտեղ ապրում են երեխաները մինչև 15 տարեկան: Կախված նրանց սոցիալական և հոգեբանական հասունությունից, նրանք տեղափոխվում են  երիտասարդական խնամքի համակարգ, որտեղ ապրում են ևս 3 տ արի: Դրանից հետո դարձյալ կախված սոցիալական և հոգեբանական վիճակից նրանք տեղափոխվում են խնամքի վերջին փուլ, մինչև 21-22 տարեկան դառնալը: Մենք ունենք ընտանեկան մոտեցում և ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մենք ևս այս ավանդույթը պահպանում ենք և աջակցում ենք մեր երեխաներին մասնագիտություն ձեռքբերելու և աշխատանքի անցնելու հարցում»:

Ի դեպ, Աշոտ Քոչարյանը հայտնեց, որ երեխաների խնամքով զբաղվելուն զուգահեռ իրենց կազմակերպությունը իրականացնում է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման քաղաքականություն: Մինչ օրս իրեցն հաջողվել է իրենց կենսաբանական ծնողների հետ վերամիավորել 30 երեխաների:

Back to top button