


Պայմանական վաղաժամկետ ազատման ամակարգի խնդիրները հասարակական կառույցների ու իրավասուների ուշադրության կենտրոնում են: Խնդիրների լուծման կամ բարեփոխումների առաջընթացը հասարակական հատվածի մոտ ակնառու չէ, մինչդեռ հակառակ բեևեռում հակառակ կարիծքի են: Ներկայացվող վիճակագրության մեկնաբանությունները նույնպես տարբեր են: Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը հիշեցնում է՝ մինչև 2006թ գործում էր երկաստիճան համակարգ, հետո նաև պարզաբանում՝ քրեակատարողական հիմնարկը անձի ազատման մասին որոշումը դատարան էր ներկայացնում, դատարանն ազատում էր կամ չէր ազատում: Կարծիքներ կային, որ այս համակարգը կոռումպացված էր, ուստի և որոշվեց անկախ, միջանկյալ մարմին ստեղծել: Արման Դանիելյանը համադրելով նախկին ու ներկա թվերը փաստում է՝ նոր համակարգի ներդրումից հետո տարեցտարի պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը կտրուկ նվազեց:




