
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, նրան հաջորդում են Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարաունան, Լևոն Արոնյանը: Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը լավագույն 100-ի մեջ են:




