Հասարակություն

Կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, հայերի մասին տեղեկությունը ճշտվում է

Հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից  լրատվամիջոցներին հայտնել են¸ որ Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական ինքնաթիռում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հայերին, ապա տեղեկությունը ճշտվում է:

Back to top button