


ԱԺ հերթական քառօրյայի արդյունքներն այսօր ամփոփվել են ճեպազրույցներով: Խորհրդարանական ուժերը հիմնականում կենտրոնացել են ընտրական գործընթացի և նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենսդրական փոփոխությունների վրա: Փաթեթը, հիշեցնենք, առաջին ընթերցմամբ ընդունվեց քառօրյայի ավարտին: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է նոյեմբերի 10-ին հրավիրվելիք արտահերթ նիստի ժամանակ: Խորհրդարանական ընդդիմությունն այսօր էլ շարունակել է թվարկել իր մտահոգությունները, մեծամասնության ներկայացուցիչները փորձել են հերքել դրանք:




