

Դեկտեմբերի 6-ին ընդառաջ՝ ժողովուրդը պետք է համախմբվի: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի իրազեկումների առաջնային նպատակն էլ հենց դա է: Շտաբն իր առջև նպատակ է դրել ի հայտ բերելու հասարակության այն շերտը, որը պատրաստ է ընդդիմանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 1-ին իրենք հանրահավաք են ունենալու Գյումրիում, նոյեմբերի 4-ին՝ Վանաձորում:
«Նոր Հայաստան» փրկության ճակատը գնում է ոչ թե «այո» կամ «ոչ» քարոզելու, այլ համախմբելու ժողովրդին՝ պայքարելու իշխանությունների դեմ: Այսօր շտաբի առաջին պաշտոնական ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ժողովրդի անհնազանդության արդյունքում պետք է լինի ամբողջական համակարգային փոփոխություն՝ արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններով: Իսկ անհնազանդությունն էլ արտահայտվելու է գործադուլների ու հացադուլների միջոցով:
Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցելուն, մասնավորապես «ՈՉ»–ի ճակատի՝ Ժիրայր Սեֆիլյանը վստահեցնում է, որ նրանք միասնական են, իսկ տարաձայնությունները միայն մեխանիկական են. «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, եթե միասնական եք հետևաբար, ինչո՞ւ միասնական ճակատ չկազմեցիք, Սեֆիլյանը հետևյալ դիտարկումն արեց.
«Ընդդիմությունը 20 տարի շարունակ նույն գործելաոճն է ունեցել, որը արդյունք չի տվել, բայց մենք այս պահին էլ բանակցությունների մեջ ենք, և հուսով եմ, որ ընդհանուր հայտարարի կգանք»:




