ԿարևորՀասարակություն

Պաշտպանը պարզաբանում է

hasmikdilanyan
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս Ազգային ժողովում պատգամավորների կողմից իր հասցեին հնչցրած քննադատություններին, ու  հատկապես ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարություններին: Պատգամավորը քննադատել էր Կարեն Անդրեասյանին, ՄԻ պաշտպանն էլ նրան մեղադրել էր պատվեր կատարելու մեջ:

ՀՀ օմբուդսմենը նշել է, որ չի կարծում, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քննադատություններն է հնչեցրել Սամվել Ֆարմանյանը: Այսօր անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ինչպես նաև իր և Գրիգոր Մինասյանի մտերիմ հարաբերություններին, Կարեն Անդրեասյանը հայտարարել է . «Ես երբեք չեմ թաքցրել, որ Գրիգոր Մինասյանն իմ մտերիմ ընկերն է, ինչ վերաբերում է մնացած այլ մարդկանց անձնական հարաբերություններին, ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություն տալ»:  Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ներում է Սամվել Ֆարմանյանին, սակայն, դեռ բարկացած է նրա անմիջական ղեկավարի վրա:

Թե ով է ղեկավարը, Կարեն Անդրեասյանը անուններ չի հնչեցրե, սդակայն, նշել է, որ Ֆարմանյանի ու ՀՀ նախագահի միջև մեծ, հեռավոր ճանապարհ կա:

«Ես կարող եմ ասել, որ գլխավոր դատախազի հետ ունեցել եմ բազմաթիվ կոնֆլիկտներ, բայց Գևորգ Կոստանյանն ունի այնպիսի բարոյական նկարագիր և այնպիսի անձնավորություն է, որ նա, եթե խնդիրներ է ունենում, դա երբեք չի անում կեղտոտ, թաքնված կեղծ պատվերների ճանապարհով: Ես ասացի, որ կա այդ մարդը, գիտեմ այդ մարդուն, բայց չեմ հնչեցնի նրա անունը, այս պահին համարում եմ դա ոչ նպատակահարմար, սակայն, նաև կարող եմ ասել, որ ես ներում եմ Ֆարմանյանին, անկեղծորեն եմ ներում իր այդ դրսևորումը: Ես դեռ բարկացած եմ նրա անմիջական ղեկավարի վրա: Համարում եմ սա իմ վերջին  պատասխանը այս խնդրին այդ պահի դրությամբ և ես հուսով եմ, որ նրա անմիջական ղեկավարը այլևս սխալ ուղու վրա չի դնի: Ես կարծում եմ, որ Ֆարմանյանի ու ՀՀ նախագահի միջև մեծ, հեռավոր ճանապարհ կա»:

Back to top button